Գիտնականները բացահայտել են երջանիկ ամուսնության ևս մեկ գաղտնիք
ՀասարակությունԳիտնականները պարզել են, որ ամբողջովին մերկ քնելը նպաստում է զույգի հարաբերությունների ամրապնդմանն ու երջանիկ ամուսնության պահպանմանը:
Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ն, այն մարդիկ, ովքեր մերկ են քնում, ավելի շատ հաճույք են կարողանում ստանալ հարաբերություններից, քան նրանք, ովքեր գիշերազգեստ են հագնում, քանի որ անկողնում մերկությունը ավելի ռոմանտիկ միջավայր է ստեղծում և հաճախ դրդում ավելի ինտիմ գործողությունների:
Այս եզրահանգմանը գիտնականները հանգել են՝ հարցում անցկացնելով 1001 բրիտանացիների շրջանում: Անկողնում բոլորովին մերկ քնող բրիտանացիների 57 %-ը պատասխանել է, որ իրենք ամուսնական շատ երջանիկ կյանքով են ապրում, և իրենց մոտ ռոմանտիկ հարաբերություններն են գերիշխում: Իսկ գիշերազգեստով քնող մարդկանց միայն 43 %-ն է նշել, որ երջանիկ կյանքով է ապրում:
Սակայն հետազոտությունն անցկացնողները կարևորել են մեկ էական հանգամանք. մերկ քնելու պարագայում մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն իրենց անկողնու սպիտակեղենի որակին և հիգիենային՝ հետագայում մաշկային խնդիրներից կամ քորից զերծ մնալու նպատակով