27 տարեկանում մահացել է ռեփեր Ֆրեդո Սանտանա
Life27 տարեկանում մահացել է ամերիկացի ռեփ կատարող, Ֆրեդո Սանտանա կեղծանունով հայտնի Դերիք Քուլմանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին» վկայակոչելով նրա մոտ ընկեր եւ պրոդյուսեր Մաքսո Քրիմին, որն այդ մասին գրառում է արել իր Instagram-ում: Քուլմանը մահվան լուրը հաստատել են նաեւ այլ երաժիշտներ, այդ թվում կանադացի ռեփեր եւ գործարար Դրեյքը: