«Էլիտար» ծննդկանները պլաստիկ վիրաբույժներ են կանչում, ովքեր տեղում շտկում են ձևախեղված սեռական օրգանները
ԱշխարհԾննդաբերության առցանց հեռարձակումից մինչև բուրավետ սառույց. Էլիտար կլինիկաները շտապում են բավարարել ապագա մայրիկների ցանկությունները։ Այժմ թրենդային է դարձել նաև ծննդաբերությանը պլաստիկ վիաբույժի հրավիրելը, ով տեղում իսկույն կշտկի կազմվածքի բոլոր թերությունները։
Արևմուտքի երկրներում, որտեղ ցանկությամբ կեսարյան հատումն օրինականացված է, գնալով ավելի ու ավելի շատ կանայք են ընտրում այդ տարբերակը։ ԱՄՆ-ում կեսարյան հատման դիմողների շեմը հասնում է 32 տոկոսի։ Եթե, միևնույնն է, վիրահատական միջամտություն լինելու է, շատերը նախընտրում են միանգամից լուծել նաև կազմվածքի շտկման հարցը։ Շատ կանայք դիմոմ են որովայնի և ազդրերի լիպոսակցիայի։
Պլաստիկ վիրաբույժը հսկում է նաև, որպեսզի կտրվածքը ճիշտ արվի՝ հետագայում տգեղ սպիերից խուսափելու համար։
Մասնագետները դեմ են անմիջապես կատարվող կոսմետիկ ընթացակարգերին և կարծում են, որ պետք է ծննդաբերությունից հետո որոշ ժամանակ անցնի, օրգանիզմը ենթարկվի իր բնական փոփոխություններին։