Աղջնակի բռնաբարությունն ու սպանությունը ազգային հուզումներ է առաջացրել
ԱշխարհՊակիստանյան Փենջաբ նահանգի Կասուր քաղաքից 7-ամյա Զայնաբ Ամինին սպանված էին գտել հունվարի կեսերին։ Աղջկա որոնումները շարունակվել էին մոտ 1 շաբաթ, այնուհետև նրա դին հայտնաբերվել էր աղբանոցում։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով հաշվետվությունում ասվել է, որ նրա մարմնի վրա հայտնաբերվել է սերմնահեղուկ և սեռական բռնության այլ նշաններ։ Բռնաբարությունից հետո աղջկան խեղդամահ են արել։
7-ամյա աղջկա առևանգումը, բռնաբարությունն ու սպանությունը համալրել են վերջին տարիների մոտ 300 համանման հանցագործությունների ցուցակը, որոնց զոհն են դարձել երեխաները, հայտնում է Washington Post-ը։
Այդ հանցագործությունների մեծ մասը չի բացահայտվել, սակայն հենց Զայնաբի պատմությունն է աննախադեպ ազգային հուզումներ առաջացրել այն բանից հետո, երբ հայտնի անձիք հրապարակավ խոստովանություններ են սկսել անել մանուկ հասակում բռնության զոհ դառնալու մասին։ Սոցցանցերը հեղեղվել են#JusticeforZainab հեշթեգով։