Մահացած են գտել հերթական պոռնոաստղին. լուսանկարներ
Life23-ամյա ամերիկացի պոռնոաստղ Օլիվիա Լուան մահացած է գտնվել լոսանջելեսյան վերականգնողական կենտրոնում, որտեղ նա բուժան կուրս է անցել։ Մեծահասակների համար ֆիլմերում նկարահանված դերասանուհու մահվան պատճառն ու հանգամանքները հայտնի չեն։ Ենթադրվում է, որ մահվան է հանգեցրել թմրանյութերի, ալկոհոլի և նշանակված դեղերի խառնուրդը։
Օլիվիայի մահվան մասին հայտնել է LA Direct Models գործակալությունը, որի հետ նա համագործակցել է։ Գործակալության ներկայացուցիչների խոսքով՝ վերջին շրջանում Օլիվիայի մոտ խնդիրներ են եղել՝ կապված թմրանյութերի և ալկոհոլի հետ, ինչի պատճառով նա ստիպված է եղել բուժվել։ Նա այնտեղ անցկացրել է 3 ամիս և շուտով պետք է վերադառնար աշխատանքի։
Օլիվիան պոռնոարդյունաբերություն էր եկել 2016 թվականին և արագ ժողովրդականություն ձեռք բերել այդ ժանրի սիրահարների շրջանում։
Լուան արդեն 5-րդ պոռնոաստղն է դարձել մոտ 3 ամսում, որոնց մահվան մասին հայտնել է արևմտյան մամուլը։ 2 շաբաթ առաջ մահացել էր 20-ամյա Օլիվիա Նովան։ Ենթադրվում էր, թե նա կարող է ինքնասպան եղած լինել, սակայն մահվան պատճառ է հանդիսացել միզուղիների ինֆեկցիան, որից առաջացել է սեպսիս (արյան վարակում)։
Մահացած մյուս պոռնոաստղերի թվում են 23-ամյա Ավգուստ Էյմեսը (ինքնասպան է եղել), 35-ամյա Շայլա Սթայլեզը (մահվան պատճառն անհայտ է) և 31-ամյա Յուրի Լավը (թմրանյութային գերդոզավորում)։