Նոր երակ Ղարաբաղի խնդրում. Արմեն Սարգսյանի ուշագրավ մուտքը
ՔաղաքականությունԼրագիր |
Հայաստանի նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի նշանակումը բավական բազմաշերտ հանգամանք է թե ներքին, թե արտաքին համատեքստում: Սարգսյանը տարիներ շարունակ եղել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը, հայտնի է բրիտանական տնտեսա-քաղաքական եւ արքունական շրջանակներում ունեցած կապով:
Արմեն Սարգսյանը Հայաստանի Սահմանադրութամբ լինելու է պետության գլուխը, թեեւ գործադիր իշխանության զգալի նվազեցված լիազորությամբ: Այդուհանդերձ, միջազգային հարաբերություններում ու դիվանագիտության մեջ փորձառու գործչի հանգամանքը այդ պաշտոնն օժտում է հավելյալ կշռով ու հնարավորությամբ, հատկապես արտաքին քաղաքականության մասով:
Այդ քաղաքականության լիազորությունը նախագահինը չէ, ըստ Սահմանադրության նախագահն ունի արտաքին քաղաքական խիստ սահմանափակ լիազորություն եւ վարչապետի հանձնարարությամբ նշանակում է դեսպաններ, կնքում է միջազգային պայմանագրեր, ընդունում է օտար դեսպանների հավատարմագրեր:
շարունակությունը՝ կայքում