Նախագահի դստերը «բռնացրել են» մարզասրահից վերադառնալիս (լուսանկարներ)
ԱշխարհՕրեր առաջ ֆոտոլարգրողներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դստերը՝ Իվանկա Թրամփին նկատել են Վաշինգտոնի իր տան մոտ և լուսանկարել նրան մարզումներից վերադառնալիս:
Ինչպես գրում է News.mail.ru-ն, համացանցի օգտատերերին անմիջապես գրավել է Իվանկայի սպորտային կերպարը: 36-ամյա Իվանկան մարզումների է գնացել Ultracor-ի 200 դոլարանոց վարդագույն լեգինսներով և Puma-ի մարզակոշիկներով:
Հիշեցնենք, որ վերջերս համացանցում բուռն քննարկում էին ստացել Իվանկա Թրամփի՝ ԱՄՆ առաջին կին նախագահը դառնալու մասին լուրերը, որոնց ֆոնին գովաբանվում էր նրա ոճային ու ազդեցիկ կերպարը: