«Երկու բառ ավել խոսենք՝ կտանեն, կփակեն». գյումրեցիները՝ Փոստանջյանին. տեսանյութ
ՀասարակությունԱրդեն հայտնի է, որ արգելվել է Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան և որ նա պատրաստվում է բողոքարկել վրաց սահմանապահների որոշումը:
Փոխարենը «Երկրի ծիրանի»-ն համազգային ընդվզման կոչով երեկ երթ է անցկացրել Գյումրիում: Գյումրեցիները մի շարք պահանջներ են ներկայացրել ընդդիմադիր դաշտի համախմբման հետ կապված. «Ինչի՞ չեք միանում Փաշինյանի հետ»,- հարցրել է թոշակառուներից մեկը:
«Ես երբեք Փաշինյանի հետ դուրս չեմ եկել, մենք ուրիշ ծրագիր ունեինք... Խնդիրը միացումը չէ, այլ՝ քաղաքական ազգ լինելն ու նոր համակարգի ստեղծումը: Մեր սկզբունքները, գաղափարախոսությունը չեն համընկնում»,- պատասխանել է «Երկիր ծիրանի»-ի առաջնորդը:
Գյումրեցիներն ասել են, որ պատրաստ են ոտքի կանգնել, բայց չկա այն լիդերը, որը կառաջնորդի իրենց. «Լավ առաջնորդ լինի, կկանգնենք կողքին, բայց մի խնդիր էլ կա՝ երկու բառ ավել խոսենք, կտանեն, կփակեն, էդ ո՞նց ա անենք»: