«Ստալի» նախկին ֆուտբոլիստը՝ «Լոռի»-ում
Սպորտ«Լոռի» ՖԱ-ն պայմանագիր ստորագրեց Արամ Ադամյանի հետ: Համաձայնագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
20-ամյա կիսապաշտպանը հանդես է եկել «Փյունիկում»: Ադամյանը, ով Բուլղարիայի քաղաքացի է, 2016 թվականից հանդես է եկել ուկրաինական «Ստալում»: