Հայերեն


«Նեղանալ չկա»․ Սերժ Սարգսյանը նախարարներին

Քաղաքականություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է կառավարություն և նոր ձևավորված կառավարության առաջին նիստից առաջ հանդիպում է ունեցել վարչապետի և նորանշանակ նախարարների հետ: Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել է նրանց պետական բարձր պաշտոններում նշանակվելու առթիվ, մաղթել արգասաբեր աշխատանք, ապա անդրադարձել այն խնդիրներին, որոնք դրված են նոր կառավարության առջև:

«Ինչպես գիտեք, մենք սահմանված ժամկետներում ավարտեցինք Հայաստանի Հանրապետության նոր կառավարության ձևավորման գործընթացը: Այս առիթով շնորհավորում եմ բոլորիդ պետական բարձր պաշտոններում նշանակվելու, ավելի ստույգ՝ պետական բարձր պաշտոններում ծառայության անցնելու կապակցությամբ և մաղթում հաջողություն:

Ավելորդ եմ համարում հիշեցնել այն պատասխանատվության մասին, որ դուք ստանձնել եք: Ակնհայտ է, որ կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է: Ե՛վ աշխարհում, և՛ մեր տարածաշրջանում, և՛ Հայաստանում մարտահրավերների պակաս չկա: Ակնհայտ է, որ շատ ավելի հեշտ է զարգանալ, շատ ավելի հեշտ է հասնել բարձր տնտեսական արդյունքների, երբ շուրջդ խաղաղ է, երբ քո հարևաններն ու գործընկեր երկրներն ունենում են տնտեսական աճ: Եվ շատ ավելի բարդ է, երբ կան արտաքին բացասական ազդակներ, բայց դու պարտավոր ես անել առավելագույնը և ունենալ զարգացում: Մեզ, իհարկե, անհրաժեշտ է շարունակել լինել մրցունակ և հետևողականորեն բարձրացնել մեր տնտեսության արդյունավետությունը:

Իմ համոզումն է, և աշխարհի փորձն է այդ մասին ասում, որ հնարավոր է և պետք է ավելի լավ, ավելի ռացիոնալ կառավարել համեստ միջոցներն ու հասնել անհամեմատ ավելի լավ արդյունքների: Կարծում եմ՝ մեր հասարակությունն էլ նույն ակնկալիքներն ունի:

Մեր տնտեսության, և ընդհանրապես, հասարակության ներուժն ավելի կազմակերպված և նպատակային աշխատանքի մեջ է: Սահմանադրական բարեփոխումներով մենք դե ֆակտո մեր երկրում սկսել ենք համակարգային փոփոխությունները: Այս տեսանկյունից ներկա կառավարությունը լրջագույն դերակատարություն է ստանձնում. այն է՝ դառնալ այս փոփոխությունների լոկոմոտիվը, դառնալ այս փոփոխությունների շարժիչ ուժն ու իրականացնողը:

Կառավարման կիսանախագահական համակարգից անցումը խորհրդարանական կառավարման, փոխում է ոչ միայն երկրի կառավարման մոդելը, այլև առաջին հերթին հավաքական մտածողության և հավաքական վերաբերմունքի փոփոխության հարց է լուծում: Միգուցե, մարդիկ ամբողջովին չեն էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխելու մեր իրականությունը սահմանադրական բարեփոխումների և նոր կառավարման մոդելին անցման հանգամանքը:

Ձեզ վիճակված է դառնալ այս անցումային ժամանակաշրջանի առաջնորդը, և ես հավատում եմ ձեր ուժերին, հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետության այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին: Իհարկե, այս աշխատանքում դուք միայնակ չեք լինելու, ներդաշնակորեն գործելու են մեր երկրի բոլոր պետական օղակները: Ես դա խոստանում եմ: Ձեզ սատարելու են, աջակցելու են, ձեզ ոգևորելու են, քայլելու են նույն ուղղությամբ, բայց ինչպես ասացի՝ շարժիչ ուժը պետք է լինի կառավարությունը, շինարարը պետք է լինի կառավարությունը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում հաջողություն: Այս նոր կառավարության հաջողությամբ են պայմանավորված այն ակնկալիքները, որ այսօր ունի մեր ժողովուրդը: Ուրեմն, պետք է լիարժեքորեն լծվել աշխատանքի: Իմ հորդորն է՝ նվիրվե՛լ անմնացորդ: Աշխատանքային հարաբերություններում շատ դժվարություններ կլինեն, բայց եղե՛ք ամուր, հաստատակամ, ինչպես և պայմանավորվել ենք, նեղանալ և նեղսրտել չկա: Բոլորս պետք է հասկանանք, երբ մենք անցնում ենք պետական ծառայության, ապա միշտ անձնականը պետք է մղվի երկրորդ, ավելի ճիշտ՝ երկրորդական պլան:

Ես վստահ եմ, որ ձեր ընտանիքների անդամները և ձեր ընկերներն այս հանգամանքը կհասկանան: Մի վախեցեք նրանից, որ կասեն՝ դարձել եք նախարար, դարձել եք կառավարության անդամ, մեզ հետ քիչ եք հանդիպում, մեզ քիչ եք ուշադրություն դարձնում: Նվիրվելով աշխատանքին՝ դուք ձեր ուշադրությունը և՛ ձեր ընտանիքիների անդամների, և՛ որ շատ կարևոր է՝ մեր ժողովրդի նկատմամբ կրկնապատկում եք: Եղե՛ք միասնական: Վարչապետը սոսկ ձեր ղեկավարը չէ, վարչապետն այս թիմի առաջնորդն է, և ես վստահ եմ, որ նրա հնարավոր կշտամբանքները, հնարավոր դիտողությունները երբեք ձեր անձերին չեն վերաբերվելու: Դա արվելու է միայն ու միայն աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Մենք, իրոք, շատ բան ունենք անելու և այդ ճանապարհին լինելու ենք հաստատակամ: Մենք պետք է միայն առաջ գնանք: Նայե՛ք առաջ: Պրոբլեմների ժամանակ մի փորձեք դրանց արմատները տեսնել անցյալում: Դա ամենից հեշտն է: Միշտ պետք է գտնել առաջ գնալու ուղիները: Սա՛ է միայն հաղթանակի բանաձևը, և ես վստահ եմ, որ մեր միասնական աշխատանքը բերելու է հաջողության:

Այսքանն էի ուզում ասել: Եթե հարցեր կան, հաճույքով կպատասխանեմ ձեր հարցերին»,-կառավարության անդամներին ասել է Հանրապետության Նախագահը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը թիմի անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին վստահության ու պարտավորեցնող խոսքերի համար և հավաստիացրել, որ կառավարությունն իր ամենօրյա աշխատանքով ազդակ է հաղորդելու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ նրա սպասումներն ու ակնկալիքները բավարարելու ուղղությամբ գնալու վերաբերյալ:

Վարչապետը նշել է, որ մոտ օրերս ներկայացվելիք կառավարության ծրագրում նշվելու են այն քայլերն ու միջոցառումները, որոնք ուղղված են ՀՀ քաղաքացու անվտանգ և ապահով զգալու, արդար միջավայրում ապրելու, վաղվա օրվա նկատմամբ հավատ ունենալու հնարավորություն ապահովմանը: Կարեն Կարապետյանը հավաստիացրել է, որ կառավարությունն իր գործունեության ամբողջ ընթացքում աշխատելու է հասարակության հետ առավելագույն հետադարձ կապով և պարբերաբար բացատրելու է, թե ի՞նչ աշխատանք է իրականացնում, ի՞նչ նպատակով, որից հետո լսելու է հասարակության ակնկալիքներն ու խորհուրդները:

Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ ՄխիթարյանՄեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՄասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Կանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում Ո՞վ է հրահանգել բողոքարկել Սանասարյանի արդարացման վճիռը Եվրոպական Միությունը չունի Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք ատոմակայան. Չինաստանը գործարկում է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք արևային էլեկտրակայան «Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն». մեր հերոս Արթուր Ավանեսյան60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ» «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ» Խելացի տան արժեքը Հայաստանում Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ժողովուրդը Եկեղեցու հետ է. ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ» Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԱյլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԱրցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը «Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումԱրթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Եկեղեցին ինչ-որ պատահական մարդկանց քայլերի հետևանքով չի կարող nչնչացվել, կազմալուծվել․ Արշակ Սրբազան «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումՀայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն Մանվելյան
Ամենադիտված