Ճապոնացի պոռնոդերասանուհին կոտրել է միլիոնավոր տղամարդկանց սրտեր. նա ամուսնանում է / լուսանկարներ
Ամենաընթերցված34-ամյա ճապոնուհի Սոլան սկսել է իր գործունեությունը 2000-ականներին և այն ժամանակվանից արևելքի տղամարդկանց մի քանի սերունդ է դաստիարակել։ Ճապոնիայի տղամարդկանց համար աղջիկն ավելին է, քան պարզապես պոռնոդերասանուհի։ Սոլա Աոյի աշխատանքների վրա մի քանի սերունդ է մեծացել, ովքեր հիմա ամեն ինչ գիտեն սեքսի մասին։ Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ շատերի համար նրա նշանվելու փաստը իսկական դժբախտություն է,– հաղորդում է The Sun-ը։
Սոլա Աոյը Weibo սոցկայքում մատանիով լուսանկար է հրապարակել։ Այստեղ նա ավելի քան 18 միլիոն բաժանորդ ունի։ Աստղի ընտրյալը դարձել է DJ Non-ը։ Եվ եթե շատերը չեն ճանաչում Սոլային, ապա արևելքի համար սա իրոք լուրջ իրադարձություն է։
«Ես միշտ ցանկացել եմ ամուսնանալ։ Ես սիրում եմ երեխաներին, կատարյալ ընտանիքն իմ երազանքն է։ Իմ ամուսինը գեղեցիկ ու հարուստ չէ, բայց նա ազատել է ինձ անցյալի մասին բոլոր անհանգստություններից»,– գրել է Սոլան։