Ինչ է խոստովանել լեգենդար Ռոնալդոն
ՍպորտԲրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն խոստովանել է, որ կարիերայի ընթացքում չարաշահել է գարեջուրը:
«Այդ ժամանակ պետք է թաքցնեի գարեջրի շշերը: Հիմա, երբ ավարտել եմ կարիերաս, այլեւս չկա դա անելու անհրաժեշտություն»,- կատալոնական «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Folha de Sao Paulo-ն:
Ռոնալդոն նաեւ նշել է, որ դեմ չի լինի դառնալ Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահը. «Դա մեծ պատիվ կլիներ ինձ համար: Սակայն սկզբում ես ցանկանում եմ փորձ ձեռք բերել՝ ղեկավարելով մեծագույն ակումբ»:
Հիշեցնենք, որ Ռոնալդոն «Բարսելոնայում» խաղացել է 1996-1997-ը, իսկ «Ռեալի» կազմում հանդես է եկել 2002-2007-ը։