«Նարկոզի» փող չկա
ՏնտեսությունԼրագիր |
Խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ակնարկելով, որ թանկացումների դեմ ԵԼՔ դաշինքի երթը մարդաշատ չէր, եզրակացրել է, որ գնաճը այդքան էլ սարսափելի չէ, որքան հռչակվում է:
Թե ինչու մարդաշատ չէր ԵԼՔ-ի երթը, ունի անկասկած իր խորքային պատճառները: Պատճառներ, որոնք ոչ միայն Ելքինն են, այլ Հայաստանում ընդդիմադիր քաղաքականությանն ընդհանրապես: Ավելին, խնդիրն իր խորությամբ նույնիսկ ոչ թե այն է, թե ինչու երթը մարդաշատ չէր, այլ այն, թե ինչպես հայաստանյան ընդդիմադիր քաղաքական գործունեության արդյունավետությունը դուրս բերել մարդաշատության «նախապայման-ծուղակից», երբ չափման միավոր է դարձել այն, թե ով որքան մարդ կհանի փողոց: Իսկ թե ով ինչ բովանդակություն կբերի օրակարգ, դա գործնականում չի հետաքրքրում ոչ մեկին:
Ինչ վերաբերում է գնաճին, ապա այստեղ խնդրի կամ իրավիճակի «սարսափելիությունն» ունի երկու կողմ՝ ազդեցությունը մարդկանց սոցիալական վիճակի, գրպանի պարունակության վրա, եւ պետության իրավիճակ ընդհանրապես: Այստեղ իհարկե դժվար է միարժեք ասել, որ «սարսափելին» սոցիալական վիճակն է:
շարունակությունը՝ կայքում