«Վերցրեք ինձ, ես պատրաստ եմ»․ «ՉԻ»
Քաղաքականություն«Չորրորդ Իշխանություն» թերթը գրում է․
Արմեն Գեւորգյանը, որը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին աշխատել է վերջինիս աշխատակազմի ղեկավար, այնուհետեւ փոխվարչապետի հաստիքն է զբաղեցրել՝ կրկին նախագահականում է։ Եվ նախագահականում է ոչ ավել-ոչ պակաս՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի հաստիքով։
Արմեն Գեւորգյանը Ռոբերտ Քոչարյանի կադրի համարում ունի, եւ շատերի համար անհասկանալի է, թե ինչու է Սերժ Սարգսյանը նախագահական վերադարձնում Քոչարյանի կադրերին։ Այսպես մտածողները, իրականում, վատ են հետեւել Արմեն Գեւորգյանի՝ վերջին տարիների կենսագրությանը։ Չեն էլ նկատել, որ Գեւորգյանն ահագին փոխվել է ու երբ դեռ գործազուրկ էր՝ արդեն հրապարակային գովաբանում էր Սարգսյանին՝ իշմար տալով «վերցրեք ինձ, ես պատրաստ եմ» դեմքի արտահայտությամբ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում