Ռուսաստանը շուտով ստիպված հեռանալու է Հայաստանից. սահմանների վերահսկողությունը պետք է վերցնենք մեզ վրա
ՔաղաքականությունՀայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ զորքերի կարգավիճակի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման 25-ամյակին նվիրված քննարկման մասնակիցներ Ալբերտ Բաղդասարյանը, Արման Մելիքյանը, Դավիթ Սանասարյանը, Եղիշե Պետրոսյանը, Կարապետ Ռուբինյանը, Հովսեփ Խուրշուդյան և Պետրոս Մակեյանը օրերս հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ պահանջում են 2018-20թթ-ին Հայաստանի սահմանների վերահսկողությունը ՌԴ ԱԴԾ-ից վերադարձնել ՀՀ ԱԱԾ-ին:
Հայտարարության հեղինակներից Արման Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն այս հարցը կարևորում է, քանի որ մեծ է հավանականությունը, որ 2-4 տարի հետո Ռուսաստանը ստիպված է լինելու հեռանալ մեր տարածաշրջանից ընդհանրապես.«Դա այն չէ, ինչին մենք պետք է ձգտենք, բայց հավանականությունը գնալով աճում է։ Այս պայմաններում առնվազն անհեռատես կլինի, որ մեր սահմանների լիարժեք վերահսկողությունը մենք չվերցնենք մեզ վրա»,-ընդգծեց Մելիքյանը։