Ինչո՞ւ է անհրաժեշտ հաճախ գրկախառնվել
ՀասարակությունԱմեն տարի՝ հունվարի 21-ին, աշխարհում նշվում է ամենաանսովոր տոներից մեկը՝ Գրկախառնության միջազգային օրը: Այն սկիզբ է առել 1986 թվականին ԱՄՆ-ում Գրկախառնությունների ազգային օր անվամբ, այնուհետև սրընթաց կերպով տարածվել է ամբողջ աշխարհում:
Ավանդույթի համաձայն՝ այս օրը կարելի է բարեկամաբար գրկախառնվել նույնիսկ անծանոթ մարդուն:
Համաձայն տարբեր հետազոտությունների գրակախառնությունը, ինչպես և ծիծաղը, արդյունավետ է տարբեր հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև օգնում է ազատվել դեպրեսիայից և սթրեսից։
Ըստ գիտնականների՝ ճիշտը գրկախառնությունը, այսինքն երկու սրտեր կարծես թե միմյանց դիպչում են, մեծ օգուտ են բերում։
Ըստ մեկ այլ հետազոտության՝ օրեկան 4 անգամ պետք է գրկախառնվել մարդու հետ, իսկ աջակցություն ցուցաբերելու ժամանակ՝ 8 անգամ։