Մոլեգնած Սև ծովը ոչնչացրել է Սոչիի խոշորագույն լողափը. տեսանյութ
ԱշխարհԱնցած հանգստյան օրերին վեց մետրանոց հսկայական ալիքները ոչնչացրել են Սոչիի Օլիմպիական պարկի լողափը: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ փոթորիկի հետևանքով վնասվել է ոչ միայն լողափը, այլ նաև մոտակայքում գտնվող փայտե ցանկապատերը, կանաչապատ տարածքները և ասֆալտապատ ճանապարհները:
Նշվում է, որ հանգստավայրի սպասարկման ոլորտի աշխատակիցները վերացնում են փոթորկի հետևանքները. վերականգնողական աշխատանքներին մասնակցում է 20 մարդ: