Գիտնականները սենսացիոն եզրակացության են հանգել քաղցրի մասին
ՀասարակությունՄեծ քանակությամբ քաղցրավենիքի օգտագործումը հանգեցնում է դեպի օրգաններ և մարդու օրգանիզմի հյուսվածքներ արյան հոսքի վատթարացման։ Դա պարզել են Կոպենհագենի համալսարանի աշխատակիցները։ Հետազոտողները կարծում են, որ քաղցրի օգտագործման հետևանքով արյան մատակարարման վատթարացումը հղի է արյունատար համակարգի աշխատանքի խափանումներով, կաթվածներով։ Այս մասին հայտնում էThe Copenhagen Post-ը։
Հետազոտությունն անցկացվել է 12 կամավորների շրջանում։ Տղամարդիկ օգտագործել են օրական 225-ական գրամ շաքար, որից հետո նստել աթոռին և մեկ ոտքը բարձրացրել։ Բժիշկները չափել են արյան հոսքի ցուցանիշները։ Թեստի արդյուքներով պարզվել է, որ փորձի 14 օրերից հետո վերջույթ է հասել 17 տոկոսով քիչ արյուն։ Համանման փոփոխություններ են տեղի ունենում նաև դեպի սիրտ և ուղեղ արյան մատակարարման հետ։ Կամավորների մոտ վերջույթների արյան մատակարարման վերականգնման համար 2 շաբաթ է պահանջվել։
Գործընթացը, որը տեղի է ունենում անոթների հետ շաքարի մշտական օգտագործման դեպքում, մասնագետները համեմատում են մինչև 65 տարեկան արագ ծերացման հետ։