Ոչ ոք չպետք է իմանա ձեր կյանքի, նվաճումների մասին, միջոցների մասին, որոնցով դուք մտադիր եք գործել, ձեր անհաջողությունների և անկումների մասին: Ոչ ոքի ոչինչ պարտավոր չեք բացատրել: Նույնը վերաբերում է ոչ միայն երջանկությանը, այլև ձեր նպատակներին, գրում է EnterTrain-ը: Եթե բարձրաձայնում եք ձեր ծրագրերը և մտադրությունները, ըստ ամենայնի, ձեզ համար շատ դժվար կլինի դրանք իրագործելը: Դրանք կդադարեն նույնքան ցանկալի լինել, չէ՞ որ դուք դրանց մասին հայտարարեցիք, իսկ ձեր ընկերներն ու ծանոթները հասցրին հիանալ ձեզնով: Դուք ինչ-որ բանի հասնելու մոտիվացիա չունեք:

Հիշեք՝
· Դուք չպետք է Facebook-ում ձեր երջանկության մասին բացականչեք երջանիկ լինելու համար:
· Չպետք է ձեր դեպրեսիվ վիճակը ցուցադրեք ինչ-որ բան շտկելու համար:
· Չպետք է բոլորին պատմեք ձեր երազանքերի և նպատակների մասին դրանց հասնելու համար:
· Ձեզ պետք չէ ծանոթների հաստատումը առաջ շարժվել սկսելու համար:
· Ձեզ պետք չէ ձեր կյանքը գովազդեք Instagram-ում՝ ցույց տալու համար, որ դուք ինչ-որ բան արժեք:
· Պարտավոր չեք ոչ ոքի բացատրել և ապացուցել ձեր հաջողությունները:
· Ձեզ ավելի շատ լռություն է պետք: