Հայերեն


Ինչ է ձեզ սպասվում հունվարի 24-ին. աստղագուշակ

Հասարակություն

 

Խոյ. Այսօր արժե ժամանակավորապես կտրվել սեփական խնդիրներից և զբաղվել ուրիշների խնդիրների լուծմամբ՝ որքան էլ որ առաջին հայացքից զարմանալի թվա, դա օգտակար կլինի ոչ միայն շրջապատին, այլև՝ հենց’ ձեզ: Վատ օր չէ շփումների համար, այդ թվում և՝ այնպիսի մարդկանց հետ, ում հետ ժամանակին չէիք կարողանում լեզու գտնել: Աճում է ձեր ստեղծագործական ներուժը, ձեր նոր գաղափարները լավն են, և շրջապատը դա գնահատում է:

Օրվա երկրորդ կեսը առավել հարմար է կենտրոնացում և ճշգրտություն պահանջող գործերի համար: Ավելի լավ է ինքնուրույն գործել, քանի որ արժանի օգնականներ միանգամից գտնելը հեշտ չի լինի:

Ցուլ. Օրվա առաջին կեսին պետք է զգուշավորություն դրսևորեք՝ սա լարված ժամանակահատված է, երբ սխալ թույլ տալը շատ հեշտ է, իսկ ահա դրանք միանգամից ուղղելը դժվար թե ստացվի: Դուք նյարդայնանում եք մանրուքներից և չեք փորձում զսպել ձեր էմոցիաները, իսկ շրջապատին էլ ձեր վարքագիծը ագրեսիվ է թվում:

Սակայն ժամանակի հետ բարենպաստ միտումների ազդեցությունը կուժեղանա և երեկոյան կհասնի իր գագաթնակետին: Դրանից պետք է օգտվել՝ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները հարթելու նպատակով: Կարելի է ռոմանտիկ ժամադրության գնալ, կամ խոստովանել սեփական զգացմունքները՝ սիրելի մարդուն:

Երկվորյակներ. Այսօր ստիպված եք լինելու զբաղվել այնպիսի գործերով, որոնք կնախընտրեիք հանձնարարել մեկ ուրիշի: Ցավոք, այսօր դուք քիչ օգնականներ ունեք, իսկ նրանք, ովքեր ձեր կողքին են, չեն վայելում ձեր վստահությունը: Մյուս կողմից էլ, այն ամենն, ինչ ինքնուրույն եք անում, իրոք լավ է ստացվում: Օրը հարմար է ցանկացած ստեղծագործ զբաղմունքի համար, և սովորական գործերն էլ դուք ժամանակին ու բարեհաջող կատարում եք շնորհիվ օրիգինալ մոտեցման;

Օրը մատուցում է անսպասելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ: Ճիշտ է, դուք միշտ չէ, որ ըստ արժանվույն եք արձագանքում նոր մարդկանց, ճիշտ գնահատում նրանց առաջին հայացքից:

Խեցգետին. Այսօր ձեզ սպասում է ազդեցիկ անձի հետ դիմակայություն: Թշնամին ոչ միայն ուժեղ է, այլև՝ նենգ, և նրա հետ պայքարից խուսափելն անհնար է: Այնպես որ, ավելի լավ է հավաքեք ուժերը և փնտրեք հուսալի դաշնակիցների: Մեծ է մանր, սակայն ծայր աստիճան տհաճ սխալների և թյուրիմածությունների հավանականությունը, որոնց պատճառով ձեզ համար կարևոր գործերի ընթացքը դանդաղում է: Չի բացառված, որ պետք կլինեն լրացուցիչ ծախսեր՝ արդիական հարցեր լուծելու համար: Չգնաք ռիսկի, որքան էլ որ մեծ լինի գայթակղությունը՝ օրը լրջագույն զգուշավորություն է պահանջում: Երեկոն անցկացրեք մտերիմների շրջանում:

Առյուծ. Այսօր կարելի է հաջողության հասնել՝ իրականացնելով ուրիշների գաղափարները: Բանն այն է, որ ձեր սեփական գաղափարները այնքան էլ լավը չեն, դրա հետ մեկտեղ էլ՝ դրանք կյանքի կոչելը այնքան էլ հեշտ չէ: Բավական ժամանակ է ձեզանից խլում կենցաղային հարցերի լուծումը, նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու աշխատանքային ժամերին զբաղվել տնային գործերով:

Օրվա երկրորդ կեսի էմոցիոնալ ֆոնը անկայուն է, այդ իսկ պատճառով էլ դուք դժվարությամբ կկարողանաք գնահատել կատարվող իրադարձությունները: Դրա համար էլ պետք չէ շտապել եզրահանգումներ անել՝ ավելի լավ է սպասել, մինչև իրավիճակը հստականա:

Կույս. Եթե անգամ շատ ցանկացաք, միևնույն է՝ այսօր դուք չեք մնա աննկատ: Դժվար է ուշադրություն չդարձնել մի մարդու վրա, ում մոտ ստացվում է այն ամենն, ինչին որ նա ձեռնամուխ է լինում: Հնարավոր է շատ գայթակղիչ առաջարկների ստացում, նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան իրենց ծառայողական կարիերայում միանգամից մի քանի աստիճան վեր բարձրանալ:

Օրը հարմար է երիտասարդ մարդկանց հետ շփումների համար՝ նրանց պատանեկան խանդավառությունը կփոխանցվի ձեզ: Սեփական ուժերի մեջ համոզվածությունը կօգնի լուծել ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի ամենաբարդ հարցեր:

Կշեռք. Այսօր կարող են իրենց մասին հիշեցնել հին խնդիրները, չի բացառված, որ ստիպված լինեք վերադառնալ այն հարցերին, որոնք վաղուց լուծված էիք համարում: Անսպասելիորեն կարող է պարզվել, որ դաշնակիցները ձեզանից դժգոհ են, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ էլ ստիպված կլինեն խզել գործնական հարաբերությունները վաղեմի գործընկեների հետ: Ձեր շուրջը բացահայտ խոսվում և քննարկվում է այնպիսի բաների մասին, որոնք նախկինում քողարկվում էին, և դա ձեզ վրդովվեցնում և անհանգստացնում է:

Բարեբախտաբար, իր մասին հիշեցնում է դրական միտումների ազդեցությունը, ինչի շնորհիվ էլ դուք կարողանում եք հայտնվել անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում:

Կարիճ. Խաբուսիկ թեթև օր է: Թվում է, թե դուք ի վիճակի եք հաղթահարել բացարձակապես ամեն ինչ, սակայն իրականում այդպես չէ: Շատ ավելի, քան ձեր հնարավորություններն են, դուք գերագնահատում եք ձեր հմայքը՝ այն, ճիշտ է, բավական ազդեցիկ է, սակայն անսահման չէ: Ձեզ համակրում են ոչ բոլոր այն մարդիկ, ում հետ դուք գործ եք ունենում՝ դա պետք է հաշվի առնել և’ գործնական բանակցություններում, և թե՝ անձնական բնույթի հարցեր քննարկելիս:

Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, չեն բացառված նաև դրանց հետ կապված լուրջ ծախսերը: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը կվատանա:

Աղեղնավոր. Չնայած որ օրը ընդհանուր առմամբ չի կարելի անբարենպաստ անվանել, ժամանակ առ ժամանակ կարող են ծագել լուրջ բարդություններ: Հնարավոր են խնդիրներ շփումներում, որոնք հիմնականում կծագեն ձեր ոչ անկեղծ լինելու, կիսատ ու երկիմաստ խոսելու, ակնարկների հակված լինելու պատճառով: Այսօր ցանկալի չէ ընդունել կարևոր որոշումներ, կնքել երկարաժամկետ գործարքներ, քննարկել գործնական համագործակցության հեռանկարներ:

Անձնական բնույթի խնդիրները կլուծվեն արագորեն, մտերիմ մարդիկ իրենց ուժերի սահմաններում օգնում և սատարում են ձեզ: Օրվա ընթացքում հնարավոր են հաջող գնումներ:

Այծեղջյուր. Օրվա ոչ բոլոր մտահղացումներն է հնարավոր դառնում իրականացնել այն տեսքով, ինչպիսին, դրանք պետք է լինեին ձեր պատկերացմամբ, և դրա պատճառը թաքնված է այն բանում, որ ձեր կյանքին միջամտող մարդկանց և հանգամանքների ազդեցությունը բավական մեծ է և ոչ այնքան բարենպաստ: Պահերով ձեզ կարծես պատառ-պատառ են անում, թույլ չտալով կենտրոնանալ ձեզ համար առավել կարևոր թվացող գործի վրա: Արժե վերանայել ղեկավարության հետ ձեր հարաբերությունները՝ սա այն պահն է, երբ դրանք կարելի է դրականորեն փոփոխել: Մտերիմների հետ դժվար կլինեն շփումները, սակայն ձեր նախազգացումը ցույց կտա, թե ինչպես վերականգնել ներդաշնակությունը:

Ջրհոս. Այսօր հնարավոր կլինի հաջողության հասնել, միայն թե՝ մեծ ջանքերի գնով: Սա ձեզ համար ամենաբարենպաստ օրը չէ՝ դուք փոխանակ հանգիստ ու հետևողական գործելու, նետվում եք ամեն մի ձեր առջև խոյացող ամրության վրա՝ առանձնապես չմտահոգվելով այն մասին, թե կա արդյոք դրա անհրաժեշտությունը: Արժե լսել խելամիտ ու փորձված մարդկանց խորհուրդները՝ դա միգուցե կօգնի խուսափել անիմաստ ունայնությունից:

Այսօր ձեր լավագույն որակները բավական վառ են դրսևորվում, և պատահական չէ, որ դուք գտնում եք նոր ընկերներ և երկրպագուներ: Չեն բացառված ռոմանտիկ արկածներ՝ բավական թեթևամիտ, ինչից դրանք էլ’ ավելի հաճելի են դառնում:

Ձկներ. Սա ամենաթեթև օրերից չէ, սակայն այն զուրկ չէ հաճելի առանձնահատկություններից, որոնցից ամենաառաջնայինը էմոցիոնալ ֆոնի կայությունն է: Դրա շնորհիվ դուք պահպանում եք հոգեկան հավասարակշռությունը անգամ այն պահերին, երբ բացառապես ամեն ինչ ընթանում է ոչ ձեր ուզածով:

Հնարավոր է դառնում ինչ-որ վաղեմի ընտանեկան կոնֆլիկտի հարթումը: Օգտվեք բարենպաստ պահից, որպեսզի կարգավորեք ավագ ազգականների հետ հարաբերությունները, լուծեք ընդհանուր ունեցվածքի կամ ֆինանսների հետ կապված հարցեր:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված