Թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել. պարզվել է՝ ինչ նամակ էր գրել ինքնահրկիզված տղամարդը Պուտինին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱշխարհԲաշկիրիայում հունվարի 15-ին ինքնահրկիզում էր կատարել Իշիմբայ քաղաքի բնակիչ Դմիտրի Ռուդովն, ով նույն օրը հիվանդանոցում մահացել էր: Նա ստացել էր մարմնի 85% այրվածքներ: Թե ինչու էր Ռուդովը դիմել այդ քայլին, պարզվել է ավելի ուշ: Ինքնահրկիզումից մեկ ամիս առաջ նա նամակ էր գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում խնդրել էր, որ օգնի իրեն՝ պայքարելու դատավորների ապօրինի որոշման դեմ: Նա աշխատելիս է եղել «Գազպրոմ Նեվտեխիմ Սալավատ» ընկերությունում, որտեղից նրան անպօրինաբար հեռացրել են ամռանը: Դատարանի միջոցով նա վերականգնել է աշխատանքը, սակայն վերաքննիչ դատարանը չեղարկել է շրջանային դատարանի որոշումը: Նամակի երկրորդ մասում նա նաև բողոքել է, որ հաշմանդամ է, տառապում է պոդագրայով, սակայն իրեն ոչ դեղ են հատկացնում անտանելի ցավերից ազատվելու համար, ոչ էլ հաշմանդամության կարգ են նշանակում:
Հայտնի է դարձել նաև, որ ամիսներ առաջ նա ամուսնալուծվել էր:
Ինքնահրկիզումից առաջ նա գոռացել է. «Կաշառակերություն, կաշառակերություն»: