Ադրբեջանի դեսպանը Քիմ Քարդաշյանին խնդրանքով է դիմել
Աշխարհ«Իրավունք»-ի փոխանցմամբ՝ Foreign Policy-ին գրում է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը Քիմ Քարդաշյանին խնդրել է դադարեցնել սոցցանցերում ղարաբաղյան հակամարտության քննարկումը : Նա ասել է, որ Քարդաշյանը չպետք է մեկնաբանի քաղաքական թեմայով նյութեր, քանի որ նա իրազեկ չէ այդ հարցում եւ որ պատերազմի ու խաղաղության հարցերը ռեալիթի-շուոի աստղի համար չափազանց լուրջ են:
Բանն այն է, որ Քիմ Քարդաշյանը ապրիլի հինգին իր ինստագրամյան էջում լուսանկար էր հրապարակել ու կոչ արել աջակցել Հայաստանին ԼՂ հակամարտության հարցում: Այն հավաքել էր տասնյակ հազարավոր հավանումներ եւ գրեթե նույնքան մեկնաբանություններ: