Պուտինի գլուխն Ալիեւի եւ Էրդողանի ձեռքում
ԱշխարհԼրագիր |
Ռուսաստանցի ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևը, անդրադառնալով օրերս Արցախի սահմանային դիրքերի ուղղությամբ ադրբեջանական անօդաչուների հարվածներին, ասել է, թե անօդաչուները շատ նման են եղել Սիրիայում ռուսական ռազմակայաններին Տարեմուտի օրերին հասցված հարվածի ընթացքում կիրառված անօդաչուներին:
Արցախի ՊՆ-ն օրերս տեղեկություն տարածեց, որ ադրբեջանական զինուժը անօդաչուներով երկու անգամ հարվածել է հայկական սահմանային դիրքերին՝ մի դեպքում նետելով ականանետի նռնակ, մյուս դեպքում բաժակի մեջ տեղավորված ձեռքի նռնակ:
«Այդ անօդաչու սարքերը պատրաստվել են թուրքական հատուկ ծառայությունների պատվերով: Կարծում եմ, որ թուրքական հատուկ ծառայությունները ներգրավված են եղել Սիրիայում ռուսական բազաների ուղղությամբ հարվածներին և այնուհետև փոխանցել են հարվածների իրականացման կոնստրուկցիան և տեխնիկան Ադրբեջանին: Դա ցույց է տալիս՝ ով է իրականում կանգնած եղել ռուսական բազաների ուղղությամբ հարվածների հետևում», ասել է Վլադիմիր Եվսեևը Ռուսարմինֆո կայքին:
շարունակությունը՝ կայքում