«ԱՐՍԵՆԱԼԻ»` ՀՈՇՈՏՎԱԾ ՄԱՐՄՆՈՎ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻՆ 10-ՐԴ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ԱՐԵԼ
Սպորտ«Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կասորլային թվով տասներորդ վիրահատությունն են իրականացրել: Նշենք, որ ֆուտբոլիստը նախ մարմնական վնասվածք էր ստացել հետո արդեն նրա մարմնի մեջ բորբոքային պրոցես էր սկսվել եւ մարմնի վրա առաջացած վերքերի հետեւանքով բառացիորեն հոշոտվածի տեսք էր ստացել: Ինքը Կասորլան հայտարարել է RTVE-ի հետ զրույցի ժամանակ, որ եթե ամեն բան լավ լինի, ինքը նորից կվերադառնա խաղադաշտ: Երեք շաբաթ առաջ Կասորլային նաեւ մաշկի փոխպատվաստման վիրահատություն էին կատարել: