Լիլիթ Հովհաննիսյանը նորություն ունի
LifeԱվելի քան մեկ ամսվա լռությունից հետո երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը կրկին ակտիվացել է սոցիալական ցանցերում։
Երգչուհին երկրպագուներին հայտնել է, որ շուտով նոր տեսահոլովակ է ներկայացնելու և 2 նոր լուսանկար հրապարակել։
Նա արդեն նկարահանել է նոր տեսահոլովակը, այն հետարտադրական փուլում է։
Լիլիթն իր վերջին տեսահոլովակը նկարահանել է «Ավիրել ես» երգի հիման վրա` ամռանը։ 7 ամսվա դադարը երգչուհու կարիերայում կարելի է երկար համարել, քանի որ նա բավականին ակտիվ է նոր տեսահոլովակներ նկարահանելու առումով և տարվա ընթացքում հասցնում է ներկայացնել 3-4 նոր աշխատանք։
2017–ին Լիլիթը ներկայացրել է 2 տեսահոլովակ։