Թուրքիայի առաջին գործողությունը Ղարաբաղի սահմանի՞ն. իրավիճակը բարդանում է
ԱշխարհԼրագիր |
Ադրբեջանն Արցախում հայկական դիրքերի վրա հարձակման ժամանակ օգտագործել է ինքնաշեն անօդաչու սարքեր, որոնք շատ նման են եղել Սիրիայի «Հմեյմիմ» և «Տարտուս» ռուսական ռազմաբազաների վրա հարձակման համար ԻՊ-ի գրոհայինների օգտագործած անօդաչուներին, ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևը:
Ադրբեջանի զինուժը հունվարի 20-ին եւ 21-ին Արցախի հայկական դիրքերի վրա արկ ու նռնակ է նետել անօդաչու սարքից: Արցախի ՊԲ-ն հայտարարել է, որ դրանք պատրաստված են եղել «տնայնագործական եղանակով»: Երկու հարձակումների հետևանքով զոհեր և վիրավորներ հայկական կողմից չեն եղել:
«Այդ անօդաչու սարքերը պատրաստվել են թուրքական հատուկ ծառայությունների պատվերով: Կարծում եմ, որ թուրքական հատուկ ծառայությունները ներգրավված են եղել Սիրիայում ռուսական բազաների ուղղությամբ հարվածներին և այնուհետև փոխանցել են հարվածների իրականացման կոնստրուկցիան և տեխնիկան Ադրբեջանին: Դա ցույց է տալիս՝ ով է իրականում կանգնած եղել ռուսական բազաների ուղղությամբ հարվածների հետևում», ասել է Վլադիմիր Եվսեևը:
շարունակությունը՝ կայքում