Tommy Hilfiger-ը նոր բույր է թողարկում
LifeԱմերիկյան Tommy Hilfiger բրենդը հայտարարել է նոր ծաղկա–մրգային բույրով Hilfiger Woman Candied Charms–ի թողարկման մասին։ Նրա հիմքում կանաչ տանձի, մանդարինի և թզի թարմ նոտաներն են, որոնք լրացված են կրեմային շեշտադրումով։
Tommy Hilfiger բրենդը հիմնվել է 1985 թվականին ամերիկյան դիզայներ Թոմի Հիլֆիգերի կողմից։ Առաջին անգամ նրա մասին սկսել են խոսել 1992 թվականին՝ տղամարդկանց առաջին հավաքածուի ցուցադրությունից հետո։ 1996-ին ապրանքանիշը թողարկեց սեփական օծանելիքային շարքը՝ կանանց և տղամարդկանց համար՝ «Որակ» կարգախոսով։

