Տղամարդը կտոր-կտոր է արել ու եփել 28-ամյա կնոջը
ԱշխարհՄեքսիկական Տասկո քաղաքում, ոստիկանությունը նախկին ամուսնու սառնարանում հայտնաբերել է 28-ամյա Մագդալենա Ագիլար Ռոմերոյի մարմնի կտորները։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Ըստ պարբերականի՝ մահից առաջ կնոջ մարմինը մասնատվել է, մասամբ եփվել կաթսաների մեջ՝ գազօջախի վրա, իսկ հետո դասավորվել պլաստիկ տարաների մեջ։
Ոստիկանությունում, որպես երկու երեխաների մոր սպանության հիմնական մեղադրյալ հանդես է գալիս նրա նախկին ամուսինը՝ Ցեզար Լոպես Արչինեգը։
Այժմ օրինապահ մարմինները փորձում են պարզել տղամարդու գտնվելու վայրը։