Ֆրանսիան փոխե՞լ է դիրքորոշումը Ղարաբաղի հարցում
ՔաղաքականությունԼրագիր |
Ելիսեյան Պալատում Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո ԶԼՄ համար արված հայտարարությանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բավական հանգամանալից անդրադարձ է կատարել նաեւ Արցախի խնդրին, ասելով, որ ստատուս-քվոն անկայուն է, հակամարտությունը սառեցված չէ եւ պետք է գտնել համարձակ փոխզիջումների վրա կառուցված լուծում:
Այդ հայտարարությունները գործնականում նորություն չեն, դրանք հնչել են տարիներ շարունակ, եւ իրական քաղաքականության ռեժիմում ԵԱՀԿ համանախագահ երեք պետությունները այլ բան երբեք չեն էլ ասել:
Տվյալ պարագայում Մակրոն-Սարգսյան հանդիպումից հետո Արցախի խնդրի վերաբերյալ հայտարարությունների մասով հետաքրքիր է զուգահեռը նախորդ տարվա մարտին տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Օլանդ հանդիպման հետ: Օլանդը, ով հեռացող նախագահ էր, անդրադարձավ Արցախի խնդրին, դարձյալ խոսելով իհարկե փոխզիջումներից, բանակցային առաջընթացի կարեւորությունից, բայց անդրադառնալով նաեւ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրմանն ու հայտարարելով, որ դա թույլ կտա պատժել հրադադարը խախտող կողմին:
շարունակությունը՝ կայքում