Ամուսնության արտասովոր առաջարկ. երիտասարդը բեմադրել է իր ձերբակալությունը / տեսանյութ
ԱշխարհԿոլումբիական Կարտախենա քաղաքում տղամարդը բեմադրել է իր ձերբակալությունը՝ նման արտասովոր կերպով սիրելիին առաջարկություն անելու համար։
Սկզբում աղջիկն իրավապահներին ասել է, որ ինքն իրավաբան է, խոսել է հեռախոսով ինչ-որ մեկի հետ՝ փորձելով կանգնեցնել ոստիկաներին և փրկել տղամարդուն ձերբակալությունից։
Աղջիկը գնալով ավելի ու ավելի է լարվել, սակայն ինչ-որ պահի նրա սիրելին ծնկի է իջել և ամուսնության առաջարկություն արել։
Անսպասելիությունից աղջիկը գցել է հեռախոսը, որից հետո պատասխանել համաձայնությամբ։