Որքան է Ջեկոյի աշխատավարձը լինելու «Չելսիում»
ՍպորտԻտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն այս ամիս կդառնա Լոնդոնի «Չելսիի» խաղացող: Տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարություն սպասվում է առաջիկա օրերին:
Բոսնիացի ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ կկնքի երկարաժամկետ պայմանագիր եւ կստանա տարեկան 8 միլիոն եվրո հարկերի վճարումից հետո, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը: Էդին Ջեկոն այժմ սպասում է բրիտանական վիզա ստանալուն:
31-ամյա Ջեկոն «Ռոմա» է տեղափոխվել 2015 թվականին «Մանչեսթեր Սիթիից»: