Ռոնալդուն ծաղրի առարկա է դարձել
Սպորտ«Դեպորտիվո Լա-Կորունյա» թիմի հետ խաղի ժամանակ Քրիշտիանու Ռոնալդուն վնասվածք էր ստացել . մրցակիցը ոտքով անզգուշաբար դիպել էր նրա գլխին: Օգնության շտապած բժիշկներից Ռոնալդուն առաջին հերթին հեռախոս էր խնդրել ու այն որպես հայելի օգտագործելով՝ փորձել էր հասկանալ, թե որքանով է վնասվել դեմքը:
Տեսնելով, որ այն արնոտվել է, Ռոնալդուն անհանգստացած տարուբերել էր գլուխը: Նրա այս ժեստն էլ պատճառ էր դարձել, որպեսզի երկրպագուներից շատերը ֆուտբոլիստին ծաղրեն՝ առողջության փոխարեն առաջին հերթին արտաքին տեսքով մտահոգվելու համար:
Ռոնալդուի հետ կատարվածի տեսագրությունը հայտնվել էր սոցցանցում, և շատ երկրպագուներ հումորային վերնագրեր էին առաջարկել հոլովակի համար. «Երբ քո թիմը հաղթում է 7:1 հաշվով, բայց խաղից հետո արված սելֆին անհաջող է ստացվում», «Երբ քեզ ծեծում են, բայց առաջին հերթին ճշտում ես՝ չի՞ խառնվել արդյոք սանրվածքդ», «Լուսանկար՝ Instagram-ի համար», «Նարցիս» և այլն: