Զիդանը նորություն ունի
ՍպորտThe hard tackle-ի տվյալներով՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է դառնալ ֆրանսիական ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչը:
Այս մասին խոսել են նաև մի շարք իսպանական աղբյուրներ: Նշվում է, որ Ունայ Էմերին մոտ ժամանակներում կարող է հեռացվել ՊՍԺ-ի մարզչի պաշտոնից, քանի որ չի կարողանում պահպանել կարգուկանոնը թիմում: Զիդանի գործերն էլ մադրիդյան ակումբում այնքան էլ լավ չեն՝ թիմի արդյունքները չեն տպավորում, և խոսվում է Զիդանի հրաժարականի մասին:
Եթե Էմերին չի կարողանում կարգուկանոն հաստատել թիմում, ապա Զիդանն այն մարդն է, ով գիտի, թե ինչպես է պետք շփվել աստղերի հետ: Զիդանի տեղափոխությունը չի նախատեսվում այս մրցաշրջանի ընթացքոմ: Եթե Էմերիի գործերը չկարգավորվեն, ապա Զիդանը կգլխավորի թիմը ամռանը: