Նոր հանգստյան օր Հայաստանում
ՀասարակությունՀՀ կառավարության որոշմամբ 2018 թվականի մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2018 թվականի մարտի 17-ը` շաբաթ օրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: «Նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից: Սա հնարավորություն կտա քաղաքացիներին կազմակերպել մի քանի օրյա հանգիստ»,- ասաց Ստեփանյանը: