Ցավոք, շատ կանայք գիտեն՝ ինչ է ընտանեկան բռնությունը:
Շատ տուժածներ լռում են այդ մասին:
EnterTrain-ը ներկայացնում է իռլանդացի ակտիվիստուհիների հետաքրքիր նախագիծը՝ The Black dot (Սև կետ), որի նպատակն է՝ ուշադրություն հրավիրել վերը նշված խնդրին: Ամուսնու կողմից բռնության ենթարկված կինը կարող է ափի վրա սև կետ նկարել: Դա SOS ազդանշանի պես մի բան կլինի շրջապատողների համար:
Այդ կետը նշան է առաջին հերթին զոհի ընկերների և ծանոթների համար:
Վստահաբար կարելի է ասել, որ այս ակցիան իզուր չէր: Մեծ Բրիտանիայում նույնիսկ դեպք արձանագրվեց, երբ նկարված սև կետը հանգեցրեց ոստիկանության միջամտությանը: Ժակլին Պավլիչեկն իր լուսանկարը սոցաշխատողի ուղարկեց: Հաջորդ օրը նրա դուռը ոստիկանությունը թակեց: Հիմա դատարանը կորոշի՝ հետո ինչ սպասվելու կնոջ սրիկա ամուսնուն: