Սաշիկ Սարգսյանի անունից քանդել են եզդիների գյուղի ջրագիծը
ՀասարակությունԱրագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ, գրում է DengeEzdia.com լրատվականը:
Աղբյուրը պարզել է ՝եզդի գյուղացիները խմելու ջուրը գնում են, որը ամիսը երեք անգամ գյուղ է բերում բեռնատար մեքենան: Ջրի ամեն 40 լիտրի համար գյուղացիները վճարում են 350 դրամ:
Գյուղի համար ջրագիծ անցկացվել է Խորհրդային Միության տարիներին, սակայն վերջինս չի միացվել կենտրոնական կայանին, իսկ անցյալ տարի գարնանն ինչ որ մարդիկ եկել, քանդել-տարել են պողպատյա ջրագիծը: Ջրագիծը քանդողները հայտարարել են, որ խողովակը քանդում են Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի հրահանգով: Գյուղացիներին չի հաջողվել պարզել, թե իրականում ովքեր են տարել ջրագիծը: Հիմա գյուղացիներն ստիպված պետք է նոր խողովակներ գնեն և լրացնեն քանդած ջրագծի պակասը: