Պոլինա Գագարինայի կուրծքը գրեթե իսպառ անհետացել է. լուսանկար
LifeԵրգչուհի Պոլինա Գագարինան հերթական նկարն է հրապարակել՝ Մալդիվներում իր հանգստից։ Սակայն նրա շատ երկրպագուներ անհանգստացել են աստղի արտաքին տեսքից։ Ինստագրամում հրապարակված լուսանկարում Պոլինա Գագարինան լողազգեստով է, ինչը ավելի է ընդգծում նրա նիհարությունը։ «Բարի լույս, արևայրուքս լավ է, բայց դեմքս ամեն դեպքում վառվել է, պանտենոլը ինձ օգնական»,– գրել է դերասանուհին, գրառումը լրացնելով ծիծաղելի հեշթեգերով՝ «դե իսկ ուր է կուրծքը» և «կուրծքը գնացել է զբոսնելու»։ Երկրպագուները տարբեր կերպ են արձագանքել նրա գրառմանը, ոմանք մեկնաբանություններում գրել են. «Խելացի, գեղեցկուհի, բայց դիետաների չափն անցել ես», «Պոլինա, կանգ առ, դու արդեն կորցնում ես կանացիությունդ»։ Ոմանք էլ դրական են արձագանքել Գագարինայի բնականությանը, գրելով, որ «կուրծքը չափանիշ չէ»։
