«Քոսոտներն ո՞վ են` ճանաչեն կամ չճանաչեն». Սարգսյանը պետք է հայտարարեր` դուրս ենք գալիս բանակցություններից
Քաղաքականություն«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

-Պարոն Շիրինյան, ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ վաղուց հասունացել է ԼՂ հակամարտության կարգավորման ժամանակը։ Այդ ամբիոնից հնչեցրած հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում և արդյոք տեսնում ենք նման հնարավորություն։
-Ես բազմիցս նշել եմ՝ Արցախի հարցը խաղաղ լուծում չունի։ Մնացածը տեխնոլոգիաների խնդիր է, գուցե այդ հարթակից պետք էր հենց այդ հայտարարությունն անել խաղաղասեր երևալու համար, գուցե մի քիչ էլ ռազմատենչ։ Ես մի բան եմ հասկանում՝ երբ հայկական կողմը այսքան պնդում է խաղաղ լուծման մասին՝ հասկանում է, որ Ադրբեջանը ոչ մի պարագայում ոչնչի չի համաձայնվում, դրա համար էլ ազատ ասում է այն, ինչ ուզում է։ Եթե Ադրբեջանն այլ դիրքորոշում ունենար, ասեր` համաձայն է, որ Արցախն ինչ-որ պարագայում անկախ լինի՝ հայկական կողմի դիրքորոշումը նոր հասկանալի կլիներ։ Եթե ես լինեի՝ այլ դիրքորոշում կլիներ, բայց իշխանությունը ես կամ դուք չեք։
Ապրիլյան պատերազմից առաջ ես պնդում էի, որ պատերազմն անխուսափելի է։ Հիմա էլ պնդում եմ՝ Արցախի հարցը խաղաղ լուծում չունի։
շարունակությունը՝ կայքում