Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի
ՍպորտՀունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը կկայանա հունվարի 28-ին, ԿԱ ՊԵԿ (նախկին «Միկա») մարզադահլիճում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ինչպես հայտնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, առաջնությանը չի մասնակցի միայն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, իսկ մյուս ըմբիշները ներկայումս պատրաստվում են առաջնությանը:
«Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի այս մրցաշրջանի հավաքականը, որն առաջնության ավարտից հետո Ծաղկաձորում կնախապատրաստվի փետրվարի 23-25-ը Կիեւում կայանալիք միջազգային մրցաշարին», – պարզաբանել է Լեւոն Ջուլֆալակյանը: