Սառույցը հալվում է. ինչ են պայմանավորվել Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին
LifeՆախկին ամուսիններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին տևական ժամանակում առաջին անգամ եկել են համաձայնության։
Փետրվարին Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին կհանդիպեն դատարանում, որտեղ կլուծեն 6 երեխաների նկատմամբ խնամակալության հարցը։ Անջելինան նախկինում փաստաթղթերում նշել էր, որ մտադիր է հասնել երեխաների նկատմամբ լիարժեք իրավական և ֆիզիկական խնամակալության։ Փիթը մի քանի անգամ փորձել է վիճարկել դատարանում Անջելինայի հայցը և հասնել համատեղ խնամակալության իրավունքի։
Մոտ 1.5 տարի անց նախկին ամուսիններին հաջողվել է համաձայնության գալ։ Ջոլին պատրաստ է այն բանին, որ Փիթը ստանձնի ծնողական պարտականությունների մի մասը։ Փիթը նաև կստանա հնարավորություն ավելի շատ ժամանակ անցկացնելու երեխաների հետ և մասնակցելու նրանց դաստիարակությանը։