Ռուսական զենքը Բաքվում. ինչ են պատրաստվում անել Հայաստանում
ՔաղաքականությունԼրագիր
ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման հարցը պետք է քննարկվի Հայաստանի խորհրդարանում:
Ադրբեջանը օրերս ստացավ ռուսական սպառազինության հերթական խմբաքանակը, այս անգամ զրահատեխնիկա: Բաքուն հայտարարեց, որ այն ուղարկվելու է Արցախի հետ սահմանակից շրջաներում տեղակայված զորամիավորումներին, կամ այլ կերպ ասած՝ Արցախի դեմ:
Ռուսաստանը շարունակում է երկդիմի կամ պարզապես անբարո քաղաքականությունը Հայաստանի հանդեպ: Թե ռուսական քաղաքական շրջանակների հատկապես որ մասի կամ թեւի հաջողությունն է այդ քաղաքականությունը, գործնականում հետաքրքիր էլ չէ, քանի որ սպառազինությունն Ադրբեջանին մատակարարում է Ռուսաստանի Դաշնությունը եւ, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում 2015-ին՝ անկախ, թե ինչ զենքով է կրակում Ադրբեջանը սահմանին, միեւնույն է այդ մատակարարումները հայ զինվորների մոտ առաջացնում են համոզում, որ Ադրբեջանն իրենց ծառայակիցներին սպանում է ռուսական զենքով:
շարունակությունը՝ կայքում