Ձերբակալվել է աղջկան ինը տարի բռնաբարած հայրը
ԱշխարհՄոսկվայի բնակչին մեղադրում են 2000 թվականին ծնված դստերը 9 տարի բռնաբարելու մեջ: Այս մասին հունվարի 25-ին լրագրողներին ասել է ՌԴ Քննչական կոմիտեի մայրաքաղաքի գլխավոր հանձնաժողովի ավագ օգնական Յուլիա Իվանովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ քննության վարկածի՝ մեղադրյալը 9 տարի շարունակ իր դսստերը բռնաբարել եւ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել:
«Օգտվելով երեխայի փոքր տարիքից անօգնական վիճակից, նա անընդհատ հոգեբանական ճնշում է գործադրել եւ վախեցրել նրան եւ այս ամբողջ ընթացքում ստիպել լռել», — ասել է նա:
Իվանովան նշել է, որ հանցագործությունների մասին իրավապահ մարմիններին հայտնել է աղջկա մայրը:
Նա նշել է, որ 53-ամյա տղամարդը, վախենալով պատասխանատվությունից, թաքնվել է, սակայն հաջողվել է նրան ձերբակալել: Հարցաքնննության ընթացքում նա մասնակի ընդունել է մեղքը: