Լուծումը գտնված է. Սարգսյանը մնում է, Կարապետյանը՝ չի գնում
Քաղաքականություն1in.am |
Երեկ օրենսդրական կարգավորումների մակարդակում, ըստ էության, պարզ դարձավ պետական այն կառուցվածքը, որը ղեկավարելու է Հայաստանն ապրիլից հետո, այլ խոսքով` ուրվագծվեց խորհրդարանական Հայաստանի պետական կառուցվածքը: Առաջին հանգամանքը, որ աչքի է զարնում «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագծին նույնիսկ հպանցիկ ծանոթանալու հետո, դա այն է, որ չի փոխվելու կառավարման փիլիսոփայությունը: Եվ սա` չնայած այն հանգամանքին, որ անցումը խորհրդարանական մոդելին առնվազն պետք է ենթադրեր բազմակենտրոն համակարգի ձևավորում` նույնիսկ ինստիտուցիոնալ, ֆորմալ հարթության վրա: Սակայն օրենսդրական կարգավորումների պարագայում գործ ունենք ոչ միայն ֆորմալ ձևակերպումների, համաշխարհային փորձի, այլ, իսկ գուցե առաջին հերթին` քաղաքական մշակույթի ազդեցության հետ: Նույնիսկ 1995-ին, երբ իշխանության բովանդակությունն անհամեմատ քաղաքական էր, էլիտան չդիմացավ սովետական կառավարման կառուցվածքային և քաղաքակրթական ռեստավրացիայի գայթակղությանը:
Փոխվեցին պետական մարմինների անունները, գուցե` հասցեները, սակայն իշխանության ձևավորման, գործունեության առանցքը մնաց անձը, առաջնորդը, որին երեկ կոչում էին առաջին քարտուղար, այսօր` նախագահ: Վաղը, դատելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագծից, կկոչեն վարչապետ, սակայն դրանից, ըստ էության, բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու, որովհետ կառավարման բնույթը մնալու է ավտորիտար, անձնակենտրոն: Գուցե նույնիսկ ավելին, քան այսօրվա նախագահական մոդելն է, որովհետև նախագիծը չի փոխում, օրինակ, ոստիկանության, ԱԱԾ-ի բովանդակությունը, չի մեծացնում նրանց գործունեության քաղաքական, հանրային հաշվետվողականությունը ու նրանց ենթակա է դարձնում նույնիսկ ոչ թե գործադիր կոլեգիալ մարմնի, այլ մեկ մարդու` վարչապետին: Այսօր էլ է այդպես, սակայն այդ մեկ մարդն ունի նախագահական կարգավիճակ:
շարունակությունը՝ կայքում