Սերժ Սարգսյանի մտրակն ու աղի բլիթը
Քաղաքականություն|
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հունվարի 25-ին ՀՀԿ գործկոմի նիստից հետո ասել է, որ չեն քննարկել կառավարության եւ վարչապետի հարց: Շարմազանովը ասել է, որ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրինագծերը չեն մշակվում այս կամ այն անձի համար, այլ արվում են պետական համակարգի արդյունավետության համար:
Ապրիլից հետո Սերժ Սարգսյանի ճակատագրի եւ նոր վարչապետի հարցը շարունակում է մնալ անորոշ, թեեւ աճում են պնդումները, թե վարչապետը Սերժ Սարգսյանն է՝ էլ ուրիշ ո՞վ: Ինքը Սերժ Սարգսյանը լռում է: Ֆրանսիա կատարած նրա այցը, ուր հանդիպեց Մակրոնին եւ ելույթ ունեցավ ԵԽԽվ-ում, գնահատվեց հենց այդ դիտանկյունից, իբրեւ վարչապետության ուղղությամբ կատարված եւս մի հաստատուն քայլ: Ինքը Սերժ Սարգսյանը չի շոշափել այդ թեման, միայն ասել է, որ ապրիլից ավելի է արագանալու Հայաստանի ժողովրդավարացման ընթացքը:
Թե ում ոտքն է լինելու արագացնող գազին, Սերժ Սարգսյանը չի ասել:
շարունակությունը՝ կայքում