Գերմանիայում շոկոլադի պատճառով կարող ես կորցնել աշխատանքդ
ԱշխարհԳերմանիայում, դպրոց–ինտերնատի 67-ամյա աշխատակցուհին, առանց թույլտվության կերած շոկոլադի պատճառով քիչ է մնացել կորցնի աշխատանքը։
«2017 թվականին, Հայդելբերգում շոկոլադի սալիկի գողության դեպք է հետաքննվել։ Դպրոց ինտերնատի 67-ամյա աշխատակցուհին առանց թույլտվություն հարցնելու կերել է 2.5 եվրո արժողությամբ շոկոլադը, որը իր կոլեգային է պատկանել։ Չնայած գողոնի ծիծաղելի արժեքին, գործը դատարան է հասել։ Կողմերը կարողացել են պայմանավորվել և հեռացման դիմումը փոխարինվել է նկատողությամբ։ Որպես մեղմացուցիչ հանգամանք է ընդունվել այն փաստը, որ կինը այդտեղ 37 տարի աշխատել է»,– ասվում է Deutsche Welle-ի հոդվածում։
Նշվում է, որ նման ստաժի դեպքում սովորաբար դատավորները որոշում են, որ աշխատանքից հեռացնելը չափազանց խիստ պատիժ է։