«Արսենալը» Ժիրուի առնչությամբ որոշում է կայացրել
ՍպորտՖրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա Լոնդոնի «Արսենալից»: Այդ մասին հայտարարել է թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
«Ես ցանկանում եմ, որ Օլիվյեն մնա: Եթե ոչ ոք չի գալիս թիմ, ապա ոչ ոք չի հեռանում: Գուցե 1-2 երիտասարդ ֆուտբոլիստներ վարձավճարով կտեղափոխվեն այլ ակումբներ, իսկ փորձառուները կմնան:
Ժիրուն չի խնդրել վաճառել իրեն: Մենք հաճախ ենք զրուցում: Նա անցկացրել է շատ խաղեր ու խփել կարեւոր գոլեր: Նա կարեւոր է մեզ համար: Ժիրուն կարող է հեռանալ միայն այն դեպքում, եթե մենք փոխարինող ունենանք նրա համար, բայց նա պետք է անցկացներ շատ խաղեր»,- մարզիչի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ժիրուի ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան» ու Լոնդոնի «Չելսին»: