ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ ՔՈՒՅՐԸ՝ ԱՅՇՎԱՐԻԱ ՌԱՅԻ ԴԻՄԱՀԱՐԴԱՐ (լուսանկարներ)
LifeԵրգչուհի Իվետա Մուկուչյանի քույր, ոճաբան Մարիաննա Մուկուչյանին Wnews.am-ն արդեն անդրադարձել է։
Մարիաննան հայտնի վարսահարդար եւ դիմահարդար է։ Աշխատել է Նյու Յորքում, Դուբայում, Հնդկաստանում։ Նա համագործակցում է միջազգային հեղինակավոր աստղերի հետ, ինչպիսիք են Այշվարիա Ռայը, Պրիանկա Չոպրան, Ալիա Բաթին եւ այլոք։
Այժմ Մարիաննա Մուկուչյանը կրկին աշխատում է Բոլիվուդի աստղ Այշվարիա Ռայի հետ։ Մուկուչյանն այդ մասին հայտնել է Instagram-ում։
«Այշվարիա Ռայ Բաչչանը Dabboo Ratnani ամենամյա օրացույցի համար», —մեկնաբանել է լուսանկարը Մուկուչյանը։
Նշենք, որ Մարիաննա Մուկուչյանը բոլիվուդյան կարիերան սկսել է Պրիանկա Չոպրայի և Ալիա Բատի հետ համագործակցությունից։
Նա խոստովանում է, որ բոլիվուդյան բոլոր աստղերից ամենահեշտը հենց Այշվարիայի հետ աշխատելն է։