Համացանցում է հայտնվել կնոջ կողմից նկարահանված ամուսնու դավաճանության տեսարանը. Տեսանյութ
ԱշխարհԴավաճանության պահին բռնված երիտասարդը փորձել է իր սիրուհուն ներկայացնել որպես սեքս տիկնիկ, սակայն նրա ծրագիրը չի հաջողվել:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, աֆրոամերիկացի զույգի մասնակցությամբ տեսանյութը հունվարի 23-ից տարածում է գտել Twitter-ում: Հրապարակման պահից այն արդեն 5.26 մլն դիտում է գրանցել:
Տեսանյութում կինը վերադառնալով տուն բռնացնում է իր սիրելիին կնոջ հետ: «Ի՞նչ է այստեղ կատարվում» հարցին ի պատասխան տղան փորձում է ցույց տալ, որ իր սիրուհին իրականում խաղալիք է:
Իսկ սիրուհին ջանում է ապացուցել, որ ինքը ռոբոտ է, սակայն երբ կատաղած կինը հարվածում է նրան, վերջիվերջո մի կողմ է թողնում անօգուտ փորձերն ու հեռանում է տնից:
Օգտատերերից ոմանք ենթադրել են, որ տեսանյութը կարող էր և կեղծ լինել, սակայն այնուամենայնիվ ընդգծել են, որ այն շատ զվարճալի է: