Սեւ շրթներկի եւ ոսկեփայլ ստվերաներկի համադրությամբ գլամուրային դիմահարդարումն՝ ընթացքով (տեսանյութ)
LifeNEWS.am STYLE-ը շարունակում է համագործակցել հայ դիմահարդարների հետ՝ ներկայացնելով տարվա ամենահետաքրքիր ու թրենդային դիմահարդարումները: Այսօրվա առաջարկած դիմահարդարումն ամենօրյա սովորական երեկույթների համար չէ: Այն նախատեսված է առավել համարձակ աղջիկների եւ կանանց համար, ովքեր պատրաստ են փայլել իրենց յուրահատկությամբ գլամուրային միջոցառումներին: Ի դեպ, փայլել բառն օգտագործված է հենց ուղիղ իմաստով:
Դիմահարդար Սոնա Մուրադյանը ներկայացնում է, թե ինչպես պետք է հարդարել դեմքն ու աչքերը՝ սեւ շրթներկի համադրությամբ: