«Բոքս» Արսենի սպանության մանրամասները
ՀասարակությունՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի վարույթ է ընդունվել Արման Բաղդասարյանի գործով բողոքի քննությունը: ArmLur.am-ը տեղեկանում է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արման Բաղդասարյանին դատապարտել է 11 տարվա ազատազրկման Արսեն Ազիզյանին սպանելու մեղադրանքով: Մեղադրական եզրակացությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ 30-ամյա Արմանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար: Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի օգոստոսի 27-ի առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում Արման Բաղդասարյանը ծեծի է ենթարկվել համագյուղացի Արսեն Ա.-ի կողմից: Նրանից վրեժ լուծելու նպատակով Արմանը ժամը 6-ն անց 45-ի սահմաններում ուղևորվել է «Զանգվի ձոր» կոչվող տեղանք, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակահերթ է արձակել Արսեն Ա.-ի ուղղությամբ: Վերջինս ստացել է կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և մահացել է:
շարունակությունը՝ կայքում